Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներին կրկին խոչընդոտել են` մարտի 1-ի հանրահավաքի իրազեկման ժամանակ:
Կոնգրեսի ներկայացուցիչներն այս անգամ իրազեկել են քաղաքացիներին ավտոերթի միջոցով` պտտվելով քաղաքում: Սակայն ճանապարհային ոստիկանության աշխատակիցները փակել են Տիգրան Մեծի փողոցի` դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը և 4 մեքենաներին թույլ չեն տվել մտնելու հրապարակ:
Ընդ որում, ճանապարհը փակելիս որևէ հիմնավորում կամ մեկնաբանություն չեն տվել:
Այժմ այնտեղ են ժամանել Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն ու ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: