Իսպանական «Ռեալ»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն համոզված է, որ մամուլը չափազանցված է ներկայացրել Ռոնալդուի խնդիրը:
«Այդ հարցը շատ չափազանցված էր մամուլում: Հասկանում ենք, որ ձեզ անհրաժեշտ է վաճառել ձեր նյութերը, սակայն լրատվամիջոցները ժամանակ առ ժամանակ հեռանում են ֆուտբոլից:
Կարծում եմ՝ Ռոնալդուն նորմալ մարզավիճակում է: Մարզման ժամանակ հարցրինք միմյանց մեր մարզավիճակների մասին, քանի որ հանդես էինք եկել հավաքականում: Նա, բնականաբար, խոսում էր շաբաթ օրվա խաղի մասին:
Ուրախ կլինեի, եթե «Ոսկե գնդակ»-ը տային Ռոնալդուին: Նա ոչ մի խնդիր էլ չունի, չի ունեցել տասն օր առաջ, հիմա ու չի էլ ունենա»,- ասել է Ալոնսոն:






































