Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Միակուսակցական համակարգը սկսել է զիջել իր դիրքերը. Վարդան Օսկանյան

Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կարծում է, որ Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքում` Գյումրիում, ԲՀԿ-ի հաղթանակը ցույց է տալիս, որ Հայաստանում առկա միակուսակցական համակարգը սկսել է զիջել իր դիրքերը:

Սեպտեմբերի 9-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում, հիշեցնենք, քաղաքապետ է ընտրվել ԲՀԿ թեկնածու Սամվել Բալասանյանը, ում բացի ԲՀԿ-ից, աջակցում էր նաև իշխող Հանրապետականը:

«Մեր խնդիրների, չարիքների հիմնական պատճառը քաղաքական մենաշնորհն է: Բոլոր մյուս խնդիրները, որոնք առօրյա մեր կյանքի վրա զգում ենք, տնտեսական մենաշնորհը, կոռուպցիան, չարաշահումները, անարդարությունը, հետևանք են այդ քաղաքական մենաշնորհի: Այս ՏԻՄ ընտրությունները գուցե սկիզբն էին իշխանության այդ տարաձուլման: Երկրորդ մեծ քաղաքում արդեն մի այլ կուսակցության ներկայացուցիչ է», – հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Վարդան Օսկանյանը:

Ըստ Օսկանյանի, Գյումրիում, որտեղ մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն ստացավ առավելագույն թվով ձայները, ՀՀԿ-ն այլընտրանք չուներ, քան ԲՀԿ-ի թեկնածուին աջակցելն էր:

«Եկեք դա դիտարկենք խորհրդարանական ընտրությունների արդյունքների համատեքստում, որովհետև այնտեղ արդեն ապացուցվել էր, որ կուսակցությունը մեծ հեղինակություն ունի, մեծ աջակցություն ունի, և ում թեկնածությունը, որ կուսակցությունը պաշտպանի, նա էլ կընտրվի: Ես կարծում եմ, սա ՀՀԿ-ի կողմից տակտիկական քայլ էր, այլընտրանք չունեին, ԲՀԿ-ի թեկնածուն հաղթելու էր: Չուզեցան այնպես երևա, որ պարտվում են այդ քաղաքում, դրա համար էլ աջակցեցին [Բալասանյանին]: Անկախ դրանից ԲՀԿ-ի թեկնածուն այնտեղ հաղթելու էր», – ասել է Օսկանյանը:

Օսկանյանի կարծիքով` այսօրվա հիմնական խնդիրներից մեկը, որը պետք է հաղթահարվի, իշխանության տարաձուլումն է, որպեսզի տարբեր կուսակցություններ ավելի մեծ դերակատարություն ունենան և իշխանության բաժանումը կուսակցությունների միջև ավելի հստակ լինի:

«Գյումրիում ԲՀԿ-ի հաղթանակը համարենք դրա կարևորագույն առաջին քայլերից մեկը, համենայնդեպս, այդ ուղղությամբ պայքարը շարունակվելու է: Ես անձամբ հետևողական եմ լինելու, որ վերջիվերջո մենք հասնենք նրան, որ մեր քաղաքական համակարգում իսկական հակակշիռներ լինեն, որպեսզի կարողանանք արդեն համատեղ որոշումներով երկիրը դնել զարգացման ճիշտ ճանապարհին», – ասել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում