ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ամոթալի է համարում այն փաստը, որ Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպել է Սանկտ Պետերբուրգում` Մեդվեդևի այցի ընթացքում:
Լյուդմիլա Սարգսյանի խոսքերով, ամերիկացի պաշտոնյայի` ՀՀ կատարած այցից հետո Ռուսաստանը ցանկացել է իմանալ, թե Արևմուտքի հետ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սարգսյան-Ալիև-Մեդվեդև եռակողմ հանդիպման նախաշեմին:
«Դա արդեն տրադիցիա է դարձել: Սերժ Սարգսյանն ամեն անգամ բերման է ենթարկվում, և ցավալի է, որ Սերժ Սարգսյանն այցելում է այնտեղ, ուր Մեդվեդևը գնացած է լինում գործերով: Սա ստորացուցիչ վերաբերմունք է, իշխանություններն իջել են այն մակարդակի, որ ուղեկցում են Մեդվեդևին` իր այցերի ընթացքում»,- ասաց տիկին Սարգսյանը:
Ըստ նրա` Սոչիի հանդիպումը որոշակի զարգացումների կբերի հայ-ադրբեջանական հարաբերություններում: