Սեպտեմբերի 13-ին, ժամը 13.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լեփսիուսի փողոցի թիվ 6 շենքի 10-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները բացել են դուռը. միջանցքի հատակին հայտնաբերվել է 1969 թ. ծնված Ռուբեն Ասոյանի դին:









































