Հայաստանն աղքատ երկիր է, և եթե չլինեն Ռուսաստանից եկող տրանսֆերտները, տնտեսության և ազգաբնակչության վիճակն անասելի վատ կլինի: ԱԺ-ում այսօր՝ սեպտեմբերի 13-ին, կայացած մտքերի փոխանակման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Աղքատ ժողովրդից փողերը հավաքում են և տալիս հարուստներին: Բանկերի պասիվները դարձվում են բանկային ակտիվներ: Աղքատ երկրում սխալ է ներդնել կուտակային համակարգը: Բացարձակապես անտեղի է Չիլիի կամ Էստոնիայի փորձը ներդնել Հայաստանում:
Էստոնիան միջինից բարձր զարգացած երկիր է, նրա թիկունքում կանգնած են Եվրոպան ու հզոր եվրոն: Բացի այդ` ինչպե՞ս են իշխանությունները պատրաստվում փոխհատուցել ինֆլյացիան»,- հռետորական հարց հնչեցրեց Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ ստվերային տնտեսությունը «մաշելու» համար նվազագույն աշխատավարձը պետք է մոտեցվի միջին աշխատավարձի չափին:







































