Բրիտանական The Sun պարբերականի տեղեկությունների համաձայն` Լոնդոնի «Արսենալ»-ը դիմել է չինական «Շանհայ Շենհուա» ակումբի ղեկավարներին`Դիդիե Դրոգբայի իրավունքները ձեռք բերելու նպատակով:
Հիշեցնենք, «Շանհայ Շենհուա»-ն, որտեղ հանդես են գալիս Դրոգբան և Անելկան, ֆինանսական ծանր կացության մեջ է: Լրատվամիջոցները հայտնում են, որ չինական ակումբն արդեն չի կարող վճարել այն գումարները, որոնք նախատեսված էին այս երկու ֆուտբոլիստների պայմանագրերով: Դրոգբան, օրինակ, շաբաթական 200 հազար ֆունտ է վաստակում:
Բացի «Արսենալ»-ից՝ Դրոգբայի ծառայություններով դեռևս հետաքրքրված են «Յուվենթուս»-ն ու «Լիվերպուլ»-ը: Վերջերս Դրոգբայի մասին կարծիք է հայտնել նաև «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:





































