«Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտնել է, որ իր ներկայիս թիմում հանդես կգա մինչև իր կարիերայի ավարտը: Դարպասապահը նախատեսում է կարիերան ավարտել 39 տարեկան հասակում:
«Երազանքս է կարիերաս ավարտել այն թիմում, որտեղ հանդես եմ գալիս 9 տարեկանից: Տարիներն արագ անցան, սակայն կարող եմ ասել, որ իսկապես ուրախ եմ այն ամենի համար, ինչ ինձ հետ կատարվել է «Ռեալ»-ում:
«Արքայական ակումբ»-ի հետ իմ պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 36-ամյակս: Կարիերաս, սակայն, կցանկանայի ավարտել 39 տարեկանում»,- Կասիլյասի խոսքերը մեջբերվում են «Ռեալ»-ի պաշտոնական կայքում:








































