Civil Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հայտարարել է, որ սեպտեմբերի 10-ի դրությամբ, արտասահմանում գտնվող և ընտրական իրավունք ունեցողների թիվը կազմում է 42,613 մարդ: Վերջիններս կարող են արտասահմանում մասնակցել հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Ընդհանուր առմամբ, արտասահմանյան 32 երկրների 38 քաղաքներում բացվել է 40 ընտրատեղամաս: Այդ երկրների թվում չի ընդգրկվել Ռուսաստանը, ուր բնակվող Վրաստանի քաղաքացիները չեն կարող մասնակցել խորհրդարանական ընտրություններին:
Վրաստանի իշխանությունները դա բացատրում են «տեխնիկական խնդիրներով»: Ընտրատեղամասեր չեն բացվել նաև այն վայրերում, որոնցում ընտրություններին մասնակցելու համար գրանցվածների թիվը 20-ից էլ քիչ է եղել:









































