«Ռիվեր Փլեյթ» ակումբի գլխավոր մարզչի օգնական, «Բետիս»-ի ու «Մալյորկա»-ի նախկին ֆուտբոլիստ Գաբի Ամատոյի կարծիքով` Լիոնել Մեսսին մեծ առավելությամբ գերազանցում է Քրիշտիանու Ռոնալդուին և Նեյմարին:
«Մեսսին հարյուր անգամ գերազանցում է Ռոնալդուին: Քրիշտիանուն մեծագույն ֆուտբոլիստ է, սակայն ես համակարծիք եմ Մարադոնայի խոսքերին, որ Մեսսին ավելի բարձրակարգ է:
Նեյմարը և Քրիշտիանուն կարող են աշխարհի լավագույն ֆուտբոլիստներ ճանաչվել, քանի որ Մեսսին ասես այլ մոլորակից լինի: Նա անհավանական խաղ է ցուցադրում»,- Ամատոյին մեջբերում է Marca-ն:







































