Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հրաչ Սիլվանյանն ազատվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
Նախագահի փետրվարի 26-ի հրամանագրով Հովհաննես Մանուկյանը նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Հիշեցնենք, որ Հովհաննես Մանուկյանը 2005-2008 թվականներին եղել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ: