Զինեդին Զիդանի որդին՝ Էնցո Զիդանը, համարվում է Մադրիդի «Ռեալ»-ի կանտերայի աստղերից մեկը: Ներկայումս 17-ամյա Էնցոն հանդես է գալիս Juvenil-ում և շուտով կարող է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ C»:
Կան նաև տեղեկություններ, որ նրան ցանկանում են հնարավորություն տալ իր ուժերը փորձել Կաստիլյայում: Սակայն որպեսզի Էնցոն կարողանա խաղալ «Ռեալ»-ի երկրորդ թիմում, մարզչական շտաբը պետք է մեկ տարի սպասի:
Զիդանի որդին շատ հեռանկարային խաղացող է, և մարզիչները մեծ հույսեր են կապում նրա հետ:







































