Անգլիայի գլխավոր ֆուտբոլային մարզադաշտ «Ուեմբլի»-ն մոտ ժամանակներս նոր անվանում ձեռք կբերի: Արենայի ղեկավարությունը բանակցություններ է վարում 5 ընկերությունների հետ, ովքեր հավակնում են դառնալ մարզադաշտի անվանական հովանավորը:
Միևնույն ժամանակ նոր անվանման մեջ կպահպանվի նաև «Ուեմբլի» բառը: Չի բացառվում, որ նորամուծությունն արժանանա պահպանողական անգլիացիների քննադատությանը, սակայն երկրի ֆուտբոլային միությունը ցանկանում է ձեռնտու գործարք կնքել, որը կփոխհատուցի նոր մարզադաշտի կառուցման համար ծախսված գումարների մի մասը:
Հիշեցնենք, որ նախկին «Ուեմբլի» մարզադաշտի տեղում կառուցվել է նորը, իսկ այդ նպատակով ծախսվել է 757 մլն ֆունտ:











































