Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1.1 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 409.7 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.6 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.86-ով և կազմել 410.83 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 410-413 դրամով, գնում՝ 407-409 դրամով:








































