Նիդերլանդներում սկսվել են խորհրդարանի ընտրությունները եվրոգոտում ֆինանսական ճգնաժամի ֆոնին նախորդ կառավարության հրաժարականից հետո:
Ինչպես հաղորդում է BBC-ն, հիմնական պայքարը կընթանա Լիբերալ կուսակցության և Աշխատանքային կուսակցության միջև, սակայն դիտորդների կանխատեսումներով՝ ցանկացած արդյունքի դեպքում նորընտիր խորհրդարանականները ստիպված կլինեն կոալիցիա կազմել:
Լիբերալ կուսակցությունը խոստանում է դադարեցնել ֆինանսական օգնության ծրագրերը եվրոգոտու առավել տուժած տնտեսությունների համար, այն դեպքում, երբ նրանց մրցակիցներն առաջարկում են միջոցներ ներդնել Նիդերլանդների տնտեսությունը խթանելու մեջ:








































