Պերուի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սերխիո Մարգարյանը ափսոսանք է հայտնել, որ իր սաներին չհաջողվեց առավելության հասնել Արգենտինայի ընտրանու նկատմամբ` աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայացած հանդիպմանը:
Տանտերերը` Պերուի հավաքականի ֆուտբոլիստները, 1 գոլ են խփել, իսկ հարձակվող Պաոլո Գերերոն չի կարողացել դիպուկ իրացնել 11 մետրանոց տուգանային հարվածը:
«Մենք գերազանց գոլ խփեցինք, սակայն հետո լուրջ սխալներ թույլ տվեցինք: Կարծում եմ` անհրաժեշտ է հզորացնել մեր թիմի հարձակվողական գիծը: Ցավոք, այքան էլ լավ հանդես չեկավ Գերերոն, այլ կերպ մենք կարող էինք հաղթանակի հասնել: Մենք կարող էինք ավելի շատ միավորներ վաստակել»,- նշել է Մարգարյանը:







































