Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի ճանապարհային ոստիկանությունը եղանակային վատ պայմանների պատճառով ժամանակավորապես փակել է «Կովկաս» ավտոճանապարհը, հաղորդում է РИА-Новости-ն:
«Պետավտոտեսչությունը որոշել է ժամը 18:25-ից փակել «Կովկաս» ավտոճանապարհի 255-ից 270-րդ կիլոմետրը` շատ ուժեղ քամու և վատ տեսանելիության պատճառով», ասված է հաղորդագրության մեջ:
Ճանապարհի տվյալ հատվածի շրջանցման համար նախատեսված է այլընտրանքային մայրուղի: