«Հրապարակ»-ը գրում է, որ նախորդ օրը աշխարհի օլիմպիական չեմպիոն հայ շախմատիստների պատվին նախագահականում տեղի ունեցած պարգևատրման և Սերժ Սարգսյանի կողմից տրվելիք ընթրիքի արարողությանը ԲՀԿ-ից մասնակցել է միայն Ստեփան Մարգարյանը` այն դեպքում, երբ հրավեր էր ուղարկվել Աժ խմբակցությունների ղեկավարներին և Աժ մշտական հանձնաժողովների նախագահներին:
Նույն օրը, երբ արդեն հայտնի էր, որ մեր օլիմպիականները վերադառնում են Հայաստան, ինչպես նաև 5-րդ գումարման աշնանային նստաշրջանի բացումն է, առավոտ կանուխ ՀԱՕԿ նախագահ, Աժ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը նստել է ինքնաթիռ և մասնավոր այցով մեկնել արտերկիր: Թերթը հիշեցնում է, որ «մասնավոր», թե այլ «նպատակով» մեկնած քաղաքական գործիչը նախորդ տարի էլ չէր մասնակցել ՀՀ անկախության 20- ամյակին նվիիված զորահանդեսին:











































