Այսօր` սեպտեմբերի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ, 57-ամյա Օքսեն Մկրտչյանը` վարելով «ՎԱԶ 2106» մակնիշի 64 ՕՏ 371 համարանիշի ավտոմեքենան` Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչ, 27-ամյա Արսեն Յենոքյանին: Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել: Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:
Վրաերթի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, Ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը:
Ֆոտոլրագրող Գ. Շամշյանը shamshyan.com-հայտնել է, որ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի աշխատակիցները վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ` Ա. Արշակյանի հանձնարարականով վրաերթի վայրից վարորդին տեղափոխել են բժշկական կենտրոն, որպեսզի հետազոտությամբ պարզեն սթափության աստիճանը:
Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչ Ռաֆիկ Դոխոյանը, ով այս պահին դեպքի վայրում ՃՈ աշխատակիցների հետ քննչական գործողությոններ է կատարում:
Վրաերթը տեղի է ունեցել ՀՀ ՊՆ Վաղարշապատի Ռազմական ոստիկանության դիմաց:








































