Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի 2-րդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը Սոֆիայի «Լևսկի» մարզադաշտում 1:0 հաշվով զիջեց Բուլղարիայի ընտրանուն` ընտրական փուլում կրելով առաջին պարտությունը:
Հանդիպման 43-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Գեորգի Միլանովը:
Հիշեցնենք, որ 73-րդ րոպեին մրցակցի ֆուտբոլիստների հետ բախման արդյունքում կարմիր քարտ ստացավ Մարկոս Պիզելին: 3 րոպե անց խաղադաշտից հեռացվեց Գևորգ Ղազարյանը` տգեղ պահվածի համար: Իտալիայի հավաքականի հետ երևանյան խաղից առաջ մեր ընտրանին 2 լուրջ կորուստ ունեցավ:
9 ֆուտբոլիստներով մնացած Հայաստանի հավաքականն այլևս չկարողացավ փրկել խաղը:
Բուլղարիա – Հայաստան` 1:0: