Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը մակրոմակարդակում ցուցաբերում է կայուն զարգացում:
«Այս տարի մակրոմակարդակում աշխատանքի արդյունքները ցուցաբերում են տնտեսության կայուն զարգացում: Աճում են արտադրանքի թողարկումը, արդյունաբերությունը (109 տոկոս), գյուղատնտեսությունը (107տոկոս): Մենք ունենք առանց դեֆիցիտի բյուջե, իսկ ոսկեարժութային պահուստները գերազանցում են 8 մլրդ դոլարը»,- ITAR-TASS-ի փոխանցմամբ` ասել է նա կառավարության ու Ազգային բանկի՝ էկոնոմիկայի աշխատանքի վերաբերյալ զեկույցի ընթացքում:
Լուկաշենկոյի խոսքով՝ միջին աշխատավարձը երկրում հասել է 470 դոլարի, իսկ «տարեվերջին վստահաբար կարող ենք ասել՝ միջինը կհասցնենք 500 դոլարի»:
Նա նաև նկատել է նաև, որ բնակչության եկամուտները կաճեն 17 տոկոսով: