Չնայած Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմի պրեմիերայից անցել է 15 տարի, ֆիլմի նկատմամբ հետաքրքրությունը չի նվազում: Գարնանը էկրան էր բարձրացել ֆիլմի եռաչափ վարկածը, իսկ այս շաբաթ տեղի ունեցավ «Տիտանիկ»-ի շնորհանդեսը Blu-ray-ով:
Բացի ֆիլմից՝ սկավառակում ներառված են մի շարք վավերագրական նյութեր ու բացառիկ` մինչ օրս անհայտ տեսագրություն Քեյթ Ուինսլեթի էկրանային առաջին փորձերից, ինչի արդյունքում նա ստացավ դերը:
Այսօր տեսանյութը տեղակայված է Yahoo-ի կայքում:
Հետաքրքիր է, որ տեսանյութում Ուինսլեթի խաղընկերը ոչ թե Լեոնարդո դի Կապրիոն է, այլ Ջեքի մեկ այլ դերակատար՝ դերասան Ջերեմի Սիստոն:
Քեյթին միջազգային մեծ ճանաչում բերեց հենց «Տիտանիկ»-ում դերակատարումը:








































