Եվրահանձնաժողովն իրեն անազնիվ է պահում «Գազպրոմի» նկատմամբ: Այս մասին, ինչպես գրում է Interfax-ը, հայտարարել է գազային մենաշնորհի վարչության նախագահի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևը:
Այդկերպ է նա արձագանքել ԵՄ-ի կողմից «Գազպրոմի» նկատմամբ հակամենաշնորհային հետաքննություն սկսելու լուրին:
«Կա այսպիսի ասացվածք՝ գող՝ սիրտը դող: Տվյալ դեպքում պետք է ղողա Եվրոպական հանձնաժողովի սիրտը»,- նկատել է Մեդվեդևը:
Մենեջերի խոսքով՝ հենց «Գազպրոմն» է տուժում եվրոպական շուկայում սահմանափակ մրցակցությունից, մասնավորապես նրանից, որ արգելվում է մատչումը ԵՄ տարածքում գազատար անցկացնել:
«Գազպրոմի» նկատմամբ հակամենաշնորհային գործը բացվեց սեպտեմբերի սկզբին: Այն դեպքում, եթե ռուսական ընկերությունը մեղավոր ճանաչվի, նրան կարող է սպառնալ մինչև 14 մլրդ դոլարի տուգանք:








































