«Բոկա Խունիորս»-ի նախկին գլխավոր մարզիչ Կառլոս Բյանկին գովեստի խոսքեր է հղել կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիի հասցեին:
Բյանկիի կարծիքով Մեսսին լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ:
«Բարեբախտաբար Մեսսին Արգենտինայի հավաքականում աստիճանաբար ավելի լավ է սկսում խաղալ: Մարդիկ արդեն չեն խոսում այն մասին, իբր Մեսսին իր հավաքականի կազմում խաղալիս չի ներդնում ողջ ուժերը: Կարծում եմ, որ նա լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ»,- հայտարարել է Բյանկին:







































