Իսպանական մամուլի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբն անհանգստացած են Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի վերջին հայտարարությունների կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն հայտարարել էր, որ երջանիկ չէ «Ռեալ»-ում և ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին խնդրել էր իրեն «Արքաայական ակումբ»-ը լքելու հնարավորություն տալ:
Պերեսն անմիջապես իր օգնականներին հանձնարարեց նոր պայամանագիր նախապատրաստել պորտուգալացու համար: «Ռեալ»-ը Ռոնալդուին կառաջարկի պայմանագիր կնքել մինչև իր մարզական կարիերայի ավարտը, ինչպես նաև կբարելավի համաձայնագրի ֆինանսական կողմը:







































