Մաքսային օրենսգրքի նոր փոփոխությունների դեմ շարունակում է մի շարք դժգոհություններ ստանալ նաև «Աքիլլես» վարորդների իրավունքերի պաշտպանության ՀԿ-ն։ ՀԿ փոխնախագահ Զոհրեմ Լուսպարոնյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ ստացվում է՝ մարդկանց դուրս են թողնում և ներս չեն թողնում։
«Բագրայում անտեր-անտիրական վարորդները կանգնում են։ Իսկ մենք մեծ ջանքերի արդյունքում էլ խնդրին չենք կարողանում լուծում տալ, որովհետև այստեղ անհնար է խնդիրներ լուծել։ Վարորդը Վրաստանի քաղաքացի է, հետո ինչ՝ հայ է։ Վրաստանի քաղաքացին ոչ միայն իրավունք ունի Հայաստան գալ, այլև իր մեքենայով գնալ Ճապոնիա և մեկ տարի այնտեղ վարել այդ ավտոմեքենան։ Մեկ տարուց ավելի վարելու դեպքում նոր միայն պետք է թույլտվություն ստանա։ Միջազգային օրենքը սա է ասում, իսկ մեր միջազգային օրենքը Գագիկն է Խաչատրյան։ Լավ, քո քաղաքացու գլխին ինչ ուզում ես՝ արա, բայց արտասահմանի քաղաքացու հետ ի՞նչ գործ ունես»։