«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն պայքարելու է երկրորդ տեղի համար: ԲՀԿ-ականները ճիշտ են համարում, որ ԲՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով:
Ընդ որում` ամենանախընտրելի թեկնածուն նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանն է: ԲՀԿ ներկայացուցիչների կարծիքով` Ռոբերտ Քոչարյանն այսօր չի կարող բավարար ձայներ ապահովել, Վարդան Օսկանյանը` նույնպես, քանի որ ԲՀԿ 450 հազար ձայները եղել են հենց Գագիկ Ծառուկյանի ղեկավարմամբ:
Ըստ այդ սցենարի` ԲՀԿ-ն պետք է երկրորդ տեղը գրավի ընտրություններում ու լուրջ դերակատարում պահանջի Հայաստանի կառավարման հարցում` կրկին կոալիցիա կազմելով ՀՀԿ հետ, բայց արդեն նոր պայմաններով` մասնակցելով վարչապետի նշանակմանը:







































