«Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն մեկնաբանել է կատալոնական ակումբի որոշումը` 2013-2014 թվականների մրցաշրջաններում թիմի լրացուցիչ մարզաշապիկները Կատալոնական դրոշի գույներով պատվիրելու վերաբերյալ:
«Ես շատ կցանկանայի, որ «Բարսելոնա»-ի հիմնական մարզաշապիկն ավանդական լիներ, իսկ լրացուցիչն անչափ ցանկալի է տեսնել գունավորված Կատալոնիայի դրոշի գույներով: Դա իսկապես շատ հետաքրքիր նախաձեռնություն է»,- նշել է Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը:
Հարկ է նշել, որ բազմաթիվ կատալոնացիներ կարծիք են հայտնում, որ Կատալոնիան պետք է անջատվի Իսպանիայից և անկախ պետություն հռչակվի: Դրան է ձգտում նաև «Բարսելոնա»-ի նախկին նախագահ Ժոան Լապորտան:







































