Այսօր ԱՄՆ-ում հրապարակված արխիվները հաստատել են ԱՄՆ բարձրագույն ղեկավարության տեղեկությունը Կատինի ողբերգության մասին: Վաշինգտոնը դրա մասին տեղեկություն էր ստացել դեռ 1943-ին:
ԱՄՆ-ի Ազգային արխիվի`
լեհ սպաներին գնդակահարելու մասին տարբեր գործակալությունների հրապարակած փաստաթղթերը մեկնաբանելով` պատմաբանները նշում են այն ժամանակվա ամերիկյան վարչակազմի հավատարմությունը Ստալինի քաղաքական ռեժիմին, քանի որ Սպիտակ տունը Ճապոնիայի դեմ պատերազմում ԽՍՀՄ-ի օգնությունը ստանալու հույս ուներ:
Արխիվային փաստաթղթերի համաձայն` ֆաշիստական հրամանատարությունը կազմակերպել է ամերիկյան և բրիտանական ռազմագերիների տեղափոխումը Կատին: Այնտեղ նրանց ցույց են տվել լեհերի մասսայական հուղարկավորությունը: Այս փաստը կասկած չի թողել, որ գերմանացիները դրա հետ կապ չեն ունեցել: Այս մասին Վաշինգտոնում հայտարարել են ռազմագերիներ Դոնալդ Ստյուարտը և Ջոն Վան Վլայթը:











































