Նորվեգացի գիտնականների կարծիքով՝ մեկ բաժակ սուրճը առավոտյան վերացնում է մեջքի ցավերը: Գրասենյակային աշխատակիցների և առհասարակ բոլոր այն մարդկանց համար, ովքեր աշխատանքի ընթացքում երկար ժամանակ են տրամադրում համակարգչի առաջ նստելուն, նախաճաշի լավագույն ըմպելիքը սուրճն է:
Մասնագետների անցկացրած հետազոտությանը մասնակցել է 50 գրասենյակային աշխատակից և պարզ է դարձել, որ սուրճը խմելուց նույնիսկ 1.5 ժամ անց , եթե նրանք նստակյաց վիճակում են եղել, մեջքը չի ցավել:
Նրանք, ովքեր հրաժարվում են, սուրճից ավելի շատ են տառապում: Գիտնականները պնդում են, որ կոֆեինը նպաստում է ցավային զգացողությունների թմրեցման վրա:









































