Լոնդոնի «Արսենալ»-ի ու Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Թեո Ուոլքոթը հիվանդության պատճառով չի կարողանա մասնակցել Անգլիա – Ուկրաինա ֆուտբոլային հանդիպմանը, որը տեղի է ունենալու ԱԱ 2014-ի ընտրական փուլի շրջանակներում:
Այսօր 23-ամյա խաղացողը թողել է թիմն ու վերադարձել Լոնդոն՝ բուժումը շարունակելու:
Ըստ Անգլիայի հավաքականի մարզչի՝ Ուոլքոթի մոտ վիրուսային հիվանդություն է: Հիվանդության անվանումը չի նշվում:
Նշենք, որ Անգլիայի և Ուկրաինայի ազգային հավաքականների հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի:







































