Արգենտինացի կիսապաշտպան Ֆերնանդո Գագոն լրագրողներին հայտնել է, որ իր թիմի խաղն ուղիղ կապ ունի «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ:
«Իհարկե, մեր թիմի կազմում Մեսսիի ներկայությունը մեծ առավելություն է բոլորիս համար: Սակայն մենք չենք կարող ամեն անգամ կազմակերպել գրոհները` հարձակողական գծում ընդգրկելով միայն նրան:
Արգենտինայի հավաքականի` Մեսսիից կախվածությունը շատ մեծ է: Ներկայումս մենք պետք է կառուցենք մեր խաղը մի քանի ուղղություններով: Մեր առաջին խնդիրն է 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք բերելը»,- նշել է ֆուտբոլիստը:







































