Friday, 26 04 2024
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է

Ստեփան Սաֆարյանի հայտարարությունը

Սիրելի´ հայրենակիցներ,

Փետրվարի 17-ին կոալիցիա կազմած իշխանական կուսակցությունների ղեկավարները ստորագրեցին հայտարարություն, որում նրանք բարձր գնահատական տվեցին այս տարիների ընթացքում իրենց կառավարմանը, թե իբր իրենց հավաքական գործունեությունը «լուրջ դեր ունեցավ երկրի կայունությունն ու բնականոն ընթացքն ապահովելու», երկրի առջև «ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու, այդ թվում` «սոցիալական լուրջ անկումներ թույլ չտալու գործում»: Եւ որ ավելի զավեշտալին է, նրանց կողմից հայտարարվեց, թե «արտաքին սպառնալիքներին համախմբված դիմակայելու», «երկրում համակարգային փոփոխությունների շարունակականությունն» ապահովելու, «դրանց նոր ազդակ հաղորդելու ու շոշափելի արդյունքներ երաշխավորելու», ինչպես նաեւ` «կոռուպցիայի դեմ համընդգրկուն պայքարի ու ստվերային տնտեսության էական կրճատման» ուղին 2012թ. խորհրդարանական եւ 2013թ նախագահական ընտրություններում իրենց վերարտադրությունն է` նույն կազմով եւ հարաբերակցությամբ:

Նրանք հայտարարեցին, թե «նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու և կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին», այսինքն պարզ ասացին, որ ապագա խորհրդարանում «Հայաստանի հանրապետական», «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցություններն ըստ իրենց ունեցած տեղերի կազմելու են նույն հարաբերակցությունը, եւ ավելի մեծ չափերով են զավթելու ընդդիմության տեղերը` անկախ այն բանից, թե ժողովուրդն ինչպես է քվեարկելու: Այս տխրահռչակ սցենարը, որի անունը նրանք չգիտես թե ինչու դրել են «նոր փոփոխություններին ընդառաջ», որտեղ փոփոխության նշույլ անգամ չկա, ավարտվելու է նրանով, որ նախագահական ընտրություններում նրանք հանդես կգան «միասնական թեկնածուով` ի դեմս գործող նախագահի», իբրեւ թե ապահովելու մեր երկրի կայուն առաջընթացը հաջորդող հինգ տարիների ընթացքում»:

Փաստացի իշխանության առնվազն 7-ամյա բռնազավթման մտադրության մասին արվել է լրջագույն հայտարարություն: Եւ այն վերստին ապացուցելու եկավ, որ կոալիցիային ոչ միայն չի հետաքրքրում այս տարիների ընթացքում էլ ավելի աղքատացած, գործազուրկ դարձած, սնանկացած ու շարունակական արտագաղթի պատճառով օրեցօր նոսրացող մեր ազգաբնակչության` իրենց կառավարմանը տրվող գնահատականը, այլ նրանց քվեն` թե ում են պատրաստվում տալ իրենց ձայնը: Սա լուրջ ձեռնոց է, որ իշխանությունները նետեցին ողջ հասարակությանը եւ ընդդիմադիր ուժերին, որին ժամանակին եւ համարժեք արձագանքը հրամայական է:

Ընդդիմադիր քաղաքական ուժերիս, այդ թվում` «Ժառանգության» գերխնդիրն է ընդվզող, ընդդիմադիր հասարակության սոցիալական, տնտեսական, իրավական դժգոհությունները մեծ քաղաքական օրակարգում բանաձեւելը, համատեղ գործողությունների մշակումն ու իրականացումը, ինչը տարիներ շարունակ եղել եւ մնում է «Ժառանգության» առաջարկն ու ցանկությունը, որպեսզի Հայաստանի համար բացառենք կոլաիցիայի ուրվագծած հեռանկարը: Այլապես ուշ է լինելու, եւ հերթական անգամ կանգնելու ենք ընտրությունների նկարված արդյունքներին ու իշխանության բռնազավթմանը դեմ հանդիման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում