Ադրբեջանական Haqqin.az ինտերնետային թերթի փոխանցմամբ՝ ադրբեջանական «Ատլաս» հետազոտական կենտրոնն օգոստոս-սեպտեմբերին տարբեր խնդրիների վերաբերյալ հարցախույզ է անցկացրել Ադրբեջանում:
Հարցախույզի մասնակիցները 75 տոկոսի կարծիքով՝ Թուրքիան պետք է միանա Լեռնային Ղարաբաղի շուրջ տարվող բանակցություններին: 5 տոկոսը դեմ է արտահայտվել դրան, իսկ 20 տոկոսը վստահ է, որ դա կախված չէ Թուրքիայի ցանկությունից:
Ինչ վերաբերում է Ստամբուլում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հնարավոր հանդիպման կազմակերպմանը, ապա մասնակիցների 83 տոկոսն աջակցել է դրան, իսկ 11 տոկոսը դեմ է արտահայտվել: 6 տոկոսն էլ վստահ է, որ եթե անգամ այդ հանդիպումը տեղի ունենա Ստամբուլում, ապա դա որևէ արդյունք չի տա:
Թուրք-ադրբեջանական հարաբերությունների այժմեական խնդիրների հարցում 68 տոկոսը նշել է վիզային ռեժիմը, 20 տոկոսը՝ այն, որ Բաքվում փակված թուրքական մզկիթը դեռ չի վերսկսել իր գործունեությունը: 12 տոկոսն էլ ընդգծել է, որ Ադրբեջանի տնտեսության մեջ ներկայացված չէ կամ էլ քիչ է ներկայացված թուրքական խոշոր կապիտալ:
Հարցվածների 85 տոկոսը Թուրքիան համարում են Ադրբեջանի հանդեպ ամենաբարեկամաբար տրամադրված երկիր:







































