Այսօր Բաքու ժամանած Եվրամիության` Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին հայտարարել է, որ առաջընթաց է ակնկալում մարտի 5-ին Սոչիում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից:
APA-ի փոխանցմամբ, Սեմնեբին շեշտել է, որ Եվրամիությունը պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնի Հարավային Կովկասին և թույլ չտա նոր կոնֆլիկտների առաջացում ու արդեն առկա հակամարտությունների կրկնում:
Ողջունելով Ռուսաստանի ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նա ասել է. «Մենք շահագրգռված ենք որ հակամարտությունները կարգավորվեն և տարածաշրջանն ապրի խաղաղության մեջ»:
Իր պաշտոնավարման արդյունքներին անդրադառնալով` Սեմնեբին կարծիք է հայտնել, որ անցած 5 տարում մեծ աշխատանք է կատարվել, և ԵՄ-ն սերտորեն համագործակցում է տարածաշրջանի երկրների հետ ժողովրդավարության, տնտեսական և մարդու իրավունքների բնագավառներում: