Քաղաքագետ Մանվել Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը «արհեստական փուչիկ» անվանեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
Ըստ քաղաքագետի՝ թվում էր, թե Ռամիլ Սաֆարովի արտահանձնման, Ղարաբաղի ճանաչման-չճանաչման և ընդհանրապես բոլոր հրատապ խնդիրների մասին ԲՀԿ-ն պետք է առաջինը հայտներ իր կարծիքը, սակայն երբեք այդպես չի լինում. «Որովհետև չկա այն ռեալ պոտենցիալը, և սա մեծ վտանգ է ներկայացնում: Շատ մեծ վտանգ է, երբ ուրիշները փորձում են մի կողմ քաշվել և նման մի արհեստական փուչիկի լեզվով ասել իրենց ասելիքը: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ այս քաղաքական դաշտը ինքն իրեն պարալիզացրել է»:
Մանվել Սարգսյանի խոսքով՝ իզուր չէ, որ Հայաստանում ավելի ու ավելի շատ սկսում ենք խոսել այն մասին, թե Ռուսաստանն ինչ դիրքորոշում ունի մեր խնդիրների հարցում, ԱՄՆ-ը` ինչ: Իսկ մեր քաղաքական ուժերը չեզոք պահվածք են որդեգրել:









































