Wednesday, 10 06 2026
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին

Արտակ Նազարյանի գործով դատաքննությունը վճռական փուլ է մտել

Արտակ Նազարյանի գործով տուժող կողմը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

2010թ. հուլիսի վերջին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասի հսկողությանը հանձնված՝ Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում սպանված Արտակ Նազարյանի գործով դատաքննությունը վճռական փուլ է մտել: Զինդատախազության հսկողությամբ իրականացված նախաքննության հայտարարած վարկածը՝ «ինքնասպանության դրդում», և մեղադրական եզրակացությունը ի սկզբանե կասկածի տակ է առնվել տուժող կողմից, և այդ կասկածներն օրեցօր ամրապնդվում և ավելանում են դատարանում:

Անցած շաբաթ Հայաստանի երկու պարբերականներում՝ տպագիր «Հայոց աշխարհ»-ում և էլեկտրոնային Pastinfo.am-ում հրապարակվեցին երկու հոդված՝ երկուսն էլ երկու մասանոց, որում իբրև թե փորձ էր արվում լուսաբանել Արտակ Նազարյանի մահվան հանգամանքները: Այդ հրապարակումները հենված էին միայն նախաքննության նյութերի վրա, թեև մեկ տարուց ավելի է՝ դատաքննություն է ընթանում, և նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական հանգամանքներից շատերը հերքվել են դատարանում, շատերի կապակցությամբ նոր փաստեր են ի հայտ եկել, ինչպես նաև շատ ապացույցներ կորցրել են իրենց ապացուցողական նշանակությունը: Այս երկու լրատվամիջոցները երբևէ չեն լուսաբանել Արտակ Նազարյանի գործը, մասնավորապես՝ դատավարությունը, իսկ այս հոդվածները հրապարակելիս, թեև հոդվածագրերին ներկայացրել են որպես իրենց լրատվամիջոցի հեղինակ, նեղություն չեն տվել իրենց՝ տեսնելու այս մեկ տարում գործի շուրջ առկա գործընթացը և փաստական հանգամանքների ներկա վիճակը: Այլ կերպ ասած, նրանք հրապարակել են ոչ միայն միակողմանի, այլև ուշացած և հերքված տեղեկություններ:

Իրականում, մենք համոզված ենք, որ այս հրապարակումների թիկունքում կանգնած է զինվորական դատախազությունը, որի «անմեղության վարկածի» մասին հերթապահ ծանուցումն առկա է նաև Pastinfo.am-ի հրապարակման ներքո: Ավելին, վերջինս չէր կարող իմանալ, թե ինչ ապացույցներ են առկա գործի գաղտնի վարույթում, եթե այդ մասին նրան տեղյակ պահած չլինեին դատախազությունից կամ պաշտպանության նախարարությունից, քանի որ դրանք չեն հրապարակվել դատարանում, և միայն այս երկու մարմիններն են տիրապետում գաղտնի վարույթի նյութերին:

Մեր գնահատմամբ, զինդատախազությունը կամ պաշտպանության նախարարությունը խախտել է գաղտնի վարույթի նկատմամբ գաղտնիության սկզբունքը: Վարույթի նութերը չեն կարող քողազերծվել և չեն կարող հայտնի դառնալ այլ անձանց, քան դատավարության մասնակիցներից, ովքեր պետք է պարտավորվեն չհրապարակել դատական փակ գաղտնի նիստում լսվածը: Մինչդեռ, նման նիստ կայանալուց և գաղտնի վարույթի նյութերին դատավարության մասնակիցներին ծանոթացնելուց առաջ դրանք երրորդ կողմի տրամադրելը կոպտորեն խախտում է գաղտնիության սկզբունքը և ոտնահարում դատավարության մասնակիցների դատավարական իրավունքները:

Մեր գնահատմամբ, չկարողանալով դատարանում համոզիչ կերպով պաշտպանել իրենց իսկ ստորագրած մեղադրական եզրակացությունը, զգալով, որ դատավարության ընթացքում մեկ առ մեկ փուլ են գալիս իր հովանավորությամբ՝ ՀՀ ՊՆ Քննչական ծառայության՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները, ավելին՝ բացահայտվում են իր հովանավորությամբ քննչական ծառայության և ռազմական ոստիկանության կատարած անօրինականությունները, բռնություններն ու ճնշումները վկաների և ամբաստանյալների վրա, ապացույցների փչացումը, ոչնչացումն ու աղավաղումը, զինդատախազությունը փորձում է ապակողմնորոշել հասարակությանը, աղճատված հանրային կարծիք ձևավորել և նման կարծիքով ճնշում գործադրել դատարանի վրա:

Մեր գնահատմամբ, սա ցույց է տալիս, որ դատախազությունում խիստ անհանգստացած են դատավարական գործընթացի ներկա վիճակով և հերթական անգամ անընդունելի միջոցների են դիմում՝ ճշմարտության բացահայտմանն ուղղված ջանքերը սխալ հետքերով տանելու, հասարակությանը և դատաքննությունը մոլորեցնելու և իրենց «անսխալականությունն» ապացուցելու նպատակով:

Հայտարարում ենք, որ չնայած փրփուրներից կախվելու՝ դատախազության այսպիսի փորձերին, Արտակ Նազարյանի ընտանիքը, նրա ներկայացուցիչները և նրա աջակիցները վճռական են բացահայտելու ճշմարտությունը ինչպես Արտակ Նազարյանի սպանության հանգամանքների, այնպես էլ այդ սպանությունը կոծկելուն ուղղված քայլերի մասին, ովքեր էլ լինեն դրանց հեղինակները:

Ծովինար Նազարյան, Արտակ Նազարյանի քույրը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ

Մուշեղ Շուշանյան, փաստաբան, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ

Ռուբեն Մարտիրոսյան, իրավապաշտպան, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում