Սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի ղեկավարի ընտրություններում հաղթել է ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանը՝ ստանալով 3,536 քվե (52%-ից ավելին): Նրա մրցակիցներն էին անկուսակցական Հրաչիկ Խաչատրյանը և ԲՀԿ-ական Տիգրան Պողոսյանը, որոնք ստացել են համապատասխանաբար 298 և 2,744 քվեներ:
Սիսիանում 12,162 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 6,772-ը, անվավեր է ճանաչվել 106 քվեաթերթիկ:
Այս թվերը ենթակա են որոշակի փոփոխության: Վերջնական արդյունքները կհրապարակվեն կեսօրից հետո:








































