Այսօր՝ առավոտյան, Հնդկաստանի արևելքում՝ Բիխար նահանգի Սոն գետում, նավը շրջվել է, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 6 մարդ, շուրջ 20-ը համարվում են անհետ կորած: Այս մասին հայտնում է հնդկական LANS լրատվական գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության տվյալներին: Ներկայում կատարվում են որոնողափրկարարական աշխատանքներ:
Ջրասույզ եղած նավը, համաձայն տեխնիկական բնութագրիչների՝ կարող էր տեղափոխել միայն 14 մարդու, սակայն ողբերգության պահին այնտեղ գտնվել է 40 ուղևոր:
Մարդիկ վերադառնում էին Բխոնջպուր շրջանի գյուղերից մեկում խնջույքից: Մի քանի ուղևոր նավաբեկությունից հետո ինքնուրույն կարողացել է հասնել ափ:









































