Բրիտանացի դիզայներ Ջոն Գալյանոն, որը զբաղեցնում է ֆրանսիական Christian Dior նորաձևության տան արտ-տնօրենի պաշտոնը, ձերբակալել են Փարիզում: Ինչպես հայտնում է France Presse գործակալությունը` հղում կատարելով տեղի ոստիկանությանը, մոդելավորողը ձերբակալվել է հակասեմական արտահայտությունների և ենթադրյալ հարձակման համար:
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ, Գալյանոյի մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել Սենա գետի աջ ափին` Մարե էլիտար թաղամասում: Ոստիկանությունը դիզայներին ձերբակալել է այն բանից հետո, երբ նա իբր վիրավորել է մի զույգի, որը նստած է եղել սրճարանում: Ինչն է հանդիսացել նման դրսևորման պատճառ, առայժմ հայտնի չէ:
Հիմա 50-ամյա Ջոն Գալյանոյին ազատության մեջ է մինչև այն պահը, երբ նրան պաշտոնական մեղադրանք չեն ներկայացնի: Գործակալությունը չունի դիզայների մեկնաբանություններն այս դեպքի առիթով: