Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել է, որ երկրի ողջ պետական պարտքը կազմում է 8 միլիարդ մանաթ, հաղորդում է APA-ն:
Նախարարի խոսքով, պարտքը բաժանված է երկու հիմնական մասի` պետության կողմից վերցված պարտք ու պետության կողմից երաշխավորված պարտք:
Երկրորդ տեսակի պարտքերի մեջ մտնում են պետական ընկերությունների կողմից վերցված պարտքերը , որ արվել են խոշոր նախագծերի իրականացման համար, մասնավորապես էլեկտրակայանների ու տրանսպորտային հանգույցների կառուցում, օդանավերի գնում: Այս դեպքում պետությունը պարտքերի երաշխավոր է դարձել դրանց երկարատևությունն ու ցածր տոկոսադրույք ապահովելու համար:
Նշենք, որ մեկ մանաթը համարժեք է 1,30 ԱՄՆ դոլարին:









































