Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Կունենա՞ Սերժ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի իմաստնությունը

Մարտի 1-ի հանրահավաքին ընդառաջ ՀՀ իշխանությունը բռնազավթած վարչախումբը հայտնվել է պատային վիճակում: Հայաստանյան իրականության համար սովորական դարձած ռեպրեսիվ մեթոդներն անգամ ոչ մի արդյունք այլևս չեն տալիս: Այսօր արդեն ընդդիմության, ավելի ճիշտ` Հայ ազգային կոնգրեսի կոնկրետ որոշումներից են կախված թե երկիրը որ ճանապարհով կընթանա և ինչ հանգրվանի կհասնի:

Մինչ ընդդիմությունը մարտի 1-ին կբացահայտի իր հետագա մարտավարությունը, վարչախումբը մի վերջին հնարավորությունն ունի իր իսկ ձեռքով կործանման եզրին հասցված և պատերազմի առջև կանգնեցված երկիրը զարգացման ռելսերի վրա դնելու: Իսկ հնարավորությունը վերաբերում է ընդդիմության սահմանների ճանաչմանն ու ամրագրմանը: Այլապես Հայաստանը կկանգնի ներքաղաքական ցնցումների առաջ` արտաքին թշնամուն հնարավորություն տալով գործել բնության օրենքներով:

Այսօր որքան ընդդիմությունը, նույնքան և անգամ դրանից առավել` Սերժ Սարգսյանի գլխավորած վարչախումբը խնդիր ունի խուսափելու նման զարգացումներից: Քանզի պատերազմի դեպքում պատասխանատվության խնդիրը առաջին հերթին կծանրանա Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարության ուսերին, իսկ անհաջող զարգացումների դեպքում ժողովրդական ցասման լավան ուղղակի կսրբի կտանի ողջ քրեաօլիգարխիկ բուրգը:

Խուսափել նման զարգացումներից վարչախումբը կարող է միայն մի դեպքում: Երբ հասկանա, որ քադաֆիական անուղեղության փոխարեն ուղղակի անհրաժեշտություն է խնդրին մոտենալ ռացիոնալ-բանական դիրքերից և ճանաչել Հայաստանում ընդդիմության օր օրի ահագնացող քաղաքական սահմանները: Այդ դեպքում խնդիր կդառնա համատեղ գծել այդ սահմաններն ու դրանց տալ կոնկրետ առարկայական բնույթ: Հայաստանի նորագույն պատմությունն այս դեպքում ունի նախադեպային ու իրեն արդարացրած կարևոր մի լուծում, որը եթե վարչախումբը բարոյական քիչ թե շատ սկզբունքներ ունի պահպանած իր մեջ, կարող է օգտագործել առաջիկայում:

1992 թվականի ամռանը Հայաստանն ապրում էր իր ծանրագույն օրերը: Կացությունը ռազմաճակատում բոլորովին վատ ընթացք էր ստացել. ընկել էր Շահումյանը, դատարկվում էր Մարտակերտը: Իսկ ներքաղաքական դաշտում ընդդիմությունն աթոռի համար պայքար էր մղում` շահարկելով բնակչության ծանր սոցիալական վիճակը: Ներքաղաքական դաշտում հետագա սրացումները կարող էին բերել պատերազմում պարտության ու քաոսի: Ուստի մի կողմ թողնելով ընդդիմության հետ բոլոր անհամաձայնությունները` հանրապետության ղեկավարությունը գնաց ընդդիմության հետ նոր սահմանների գծման ճանապարհով: 1992թ. սեպտեմբերին պետնախարար, իսկ 1 ամիս անց՝ արդեն պաշտպանության նախարար նշանակվեց ընդդիմության ներկայացուցիչ ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը: Այդ նշանակումը հնարավորություն տվեց մեղմելու ոչ միայն ներքաղաքական լարված մթնոլորտը, այլ նաև խոշոր հաջողություններ արձանագրել ռազմաճակատում:

Ներկայումս վարչախումբը հնարավորություն ունի մեղմելու հասարակական ընդվզումը, երկիրը դուրս բերել ճգնաժամից ու կանխել պատերազմի վերսկսումը, եթե միայն գնա ընդդիմության հետ իշխանությունը կիսելու ճանապարհով: Մյուս հնարավորությունները գտնվում են վարչախմբից դուրս և գրեթե անկառավարելի են նրա համար: Ուստի չգնալ սահմանների ճանաչման նշանակում է ժողովրդի ու ընդդիմության հետ «երկխոսության» մեջ մտնել քադաֆիական «մեթոդաբանությամբ», որը հղի է կանխատեսելի հետևանքներով: Կանխատեսելի անգամ վարչախմբի համար:

Եթե, իհարկե, ոչընտրի կողմից թմբկահարվող մեր ժողովրդի պատմության ութհազարամյա իմաստությունից վերջինս ինչ-որ բան սովորել է:

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում