Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում այս ՏԻՄ ընտրություններին բնակչությունը շատ ակտիվ է մասնակցում: Քաղաքի ընտրատեղամասերում այսօր առավոտվանից աշխուժություն էր նկատվում: Մեծամորցիներն ասում են, որ մեծ հույսեր են կապում ընտրությունների հետ: Քաղաքում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, և բնակչությունն ակնկալում է, որ դրանք կլուծվեն ընտրված քաղաքապետի կողմից:
Մեծամորում քաղաքապետի աթոռի համար պայքարում են ներկա և նախկին քաղաքապետները՝ Ռոբերտ Գրիգորյանն ու Աշոտ Գրիգորյանը: Վերջինս Մեծամորը ղեկավարել է երեք տարի և գեներալ Մանվելի եղբայրն է: Իսկ Ռոբերտ Գրիգորյանը հաղթանակ էր տարել 2008 թվականի հոկտեմբերին անցկացված ՏԻՄ ընտրություններին և վերջին 4 տարիներին ղեկավարել է քաղաքը: Իշխող ՀՀԿ-ն սատարում է Ռոբերտ Գրիգորյանի թեկնածությունը:









































