Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Ռայան Գիգսը խոսել է թիմի նորեկ Ռոբին վան Պերսիի մասին:
«Եթե նայեք վերջին 10-15 տարիների ձեռքբերումները, կտեսնեք, որ Ֆերգյուսոնը միշտ նախընտրել է գնել երիտասարդ խաղացողների տրանսֆերներ, օրինակ՝ Ռոնալդուի ու Ռունիի:
Սակայն Վան Պերսին ձևավորված ֆուտբոլիստ է, ֆուտբոլիստ՝ համաշխարհային մակարդակի, աստղ: Առաջին իսկ խաղում նա դա ապացուցեց: Համոզված եմ, որ սա դեռ ամենը չէ, որ նա կարող է:
Վերջին մրցաշրջանում մենք չեմպիոն չդարձանք լրացուցիչ ցուցանիշներ հաշվի առնվելու պատճառով: Եթե այս տարի էլ կարիք լինի հաշվել լրացուցիչ ցուցանիշներ, ապա հուսով եմ՝ Ռոբինը կօգնի մեզ»,- Sky Sports-ի փոխանցմամբ՝ ասել է Գիգսը:








































