ԱՊԵԿ երկրների ղեկավարները վեհաժողովի արդյունքում ամփոփիչ դեկլարացիա են ընդունել: Երկրների ղեկավարները հաստատել են իրենց հավատարմությունը կաշառակերության դեմ պայքարում, անհավասարակշռության կրճատումը պետական ֆինանսական համակարգերի ամրապնդման, ինչպես նաև գների կտրուկ տատանման կրճատման և առևտրի անվտանգության մակարդակի բարձրացման ճանապարհով:
Առաջնորդներն ընդգծում են կաշառակերության իրավախախտումները հետաքննելու վճռականությունը :
«Մենք նաև հեշտացնելու ենք դրամական միջոցների հետ վերադարձման գործընթացը, որոնք ստացվել են կաշառակերության միջոցով: Մենք կշարունակենք աշխատել միջազգային և ազգային ֆինանասական շուկաների անդամների հետ»,- նշվում է փաստաթղթում:
Առաջնորդները ողջունում են եվրոպական առաջնորդների կողմից ստանձնած եվրագոտու ամբողջականության և կայունության պահպանման պարտավորությունները:
Հիշեցնենք, որ ԱՊԵԿ-2012-ը սկսվել է սեպտեմբերի 2-ին Վլադիվոստոկում: Համագումարին մասնակցում են 21 երկրի պատվիրակություններ:









































