Իտալական «Ինտեր»-ի նախագահ Մասիմո Մորատին կարծում է, որ իր թիմը Անդրեա Ստրամաչոնիի գլխավորությամբ կարող է հաջողության հասնել:
«Ստրամաչոնիին ընտրելը չպետք է համարվի խիզախ քայլ իմ կողմից: Անդրեան ունի բոլոր հատկանիշները` «Ինտեր»-ը գլխավորելու համար: Մեզ մոտ եկել է բեկումնային պահ: Այս տարի մենք կփորձենք հետ բերել նախորդ տարիներին կորցրածը: Մեզ դժվար խաղեր են սպասվում, սակայն ունենք լավ խաղացողներ, որոնք կաջակցեն մեզ մրցաշարային աղյուսակում մեր դիրքերը վերականգնելու համար»,- Sportmediaset-ի փոխանցմամբ` ասել է Մորատին:









































