ԵՄ մի շարք արտգործնախարարների` սեպտեմբերի 7-8-ը տեղի ունեցած ԵՄ խրհրդի ոչ պաշտոնական նիստի ժամանակ քննարկվել է Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման հարցը: Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:
«Ինչ որ տեղի է ունենալու հետագայում, պետք է քննարկվի Բրյուսելի համապատասխան կոմիտեներում: Ներկայումս անհրաժեշտ է հետևել, որպեսզի գործող պատժամիջոցները չշրջանցվեն և ամբողջությամբ իրագործվեն»,- ասել է նա:
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նաև ընդգծել է, որ Իրանի հետ բանակցային գործընթացի հաջողության հնարավորությունը դեռ չի սպառվել:








































