«Լիոն»-ի նախագահ Ժան Միշել Օլան հայտնել է, որ պատրաստ է ակումբ վերադարձնել Ֆլորան Մալուդային և Ժերեմի Տուլալանին:
Նշենք, որ նրանք երկուսն էլ խնդիրներ ունեն իրենց ներկայիս ակումբներում` համապատասխանաբար, «Չելսի»-ում և «Մալագա»-ում: Մալուդան, օրինակ, հայտնել է, որ մարզվում է «արիստոկրատների» երիտասարդական թիմի հետ, քանի որ Ռոբերտո դի Մատեոն հույսեր չի կապում իր հետ:
«Մենք պատրաստ ենք ընդունել մեր նախկին ֆուտբոլիստներին: Ներկայումս բանակցություններ ենք վարում Մալուդայի հետ: Նախատեսում ենք նաև Ժերեմի Տուլալանի տեղափոխությունը«Լիոն»,- Օլային մեջբերում է Sky Sports-ը:










































