Անգլիայի «Չելսի»-ի հարձակվող Ֆերնանդո Տոռեսն իր 100-րդ խաղն անցկացրեց Իսպանիայի ազգային հավաքականի կազմում: Մինչ այդ 100 խաղ անցկացնելու ցուցանիշ գրանցել է հինգ ֆուտբոլիստ, որոնցից երեքը ներկայումս շարունակում են խաղալ թիմի կազմում:
Իկեր Կասիլյաս՝ 134 խաղ, Սուբիսարետա՝ 126, Չավի՝ 116, Ալոնսո՝ 103, Ռաուլ՝ 102: 100 հանդիպում անցկացնելու ցուցանիշին մոտ են նաև Կառլես Պույոլն ու Սերխիո Ռամոսը՝ համապատասխանաբար 95 և 94 խաղով:







































