Friday, 12 06 2026
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով

Ախթալայում տեղի ունեցավ խորովածի չորրորդ մրցույթ-փառատոնը (լուսանկարներ)

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Լոռու մարզի Ախթալա քաղաքում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած` Խորովածի չորրորդ մրցույթ-փառատոնը:

Չնայած ամպամած եղանակին, Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու մոտ հավաքվել էին ոչ միայն տեղի, ինչպեսև Թումանյանի տարածաշրջանի բնակիչները, այլև մեծ թվով զբոսաշրջիկներ, ովքեր հանգստանալու են եկել Հայաստան: Փառատոնին ներկա էին նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, հոգևոր այրեր, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ՝ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի գլխավորությամբ:

Խորովածի չորրորդ մրցույթ-փառատոնը կազմակերպել էին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպությունը, «Արենի» փառատոն» հիմնադրամը, Ախթալայի քաղաքապետարանն ու Լոռու մարզպետարանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Փառատոնին մասնակցում էին տարբեր պարային խմբեր, անհատ կատարողներ:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն իր ելույթում կարևորեց փառատոնի անցկացումը՝ հատկապես տուրիզմի զարգացման գործում:

Կազմակերպիչների խոսքով` փառատոնի նպատակն է հայկական խորովածը միջազգային մասշտաբով ներկայացնել որպես հայկական խոհանոցի անբաժանելի մաս: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ նախորդ տարիների համեմատ այս տարի ավելի քիչ թվով ռեստորաններ ու անհատներ են մասնակցում փառատոնին, բայց իրենք կարևորել են ոչ թե մասնակիցների թիվը, այլ միջոցառման որակը:

Խորովածի չորրորդ մրցույթ-փառատոնին, բացի ավանդական խոզի խորովածից, զբոսաշրջիկների համար նորություն էր ձմերուկից, սեխից, դեղձից, սալորից, թզից և այլ մրգերից պատրաստված խորովածը:
Ի դեպ, մեկ շամփուր սովորական խորովածի գինը սկսվում էր 2500 դրամից, և վաճառքը սահմանված էր բոլորի համար՝ թե՛ զբոսաշրջիկների, թե՛ պաշտոնյաների, թե՛ տեղաբնակների:

Այս տարի Խորովածի փառատոնին մասնակցում էր 18 ռեստորան ու 5 անհատական խումբ, մինչդեռ անցած տարի՝ 2011-ին, մասնակցում էր 25 ռեստորան, ընդ որում` Հայաստանից բացի ներկայացված էին նաև ռեստորաններ հարևան Վրաստանից, այցելուների թիվը հասնում էր մոտ 15 հազարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում